Որևէ ինտրիգների մեջ ԿԳՆ-ն չի ներքաշվելու և թույլ չի տալու նաև` ներքաշվեն աշակերտները. Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչներին դիմելով` ասաց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
«Հասուն մարդիկ եք և պետք է ինքներդ լուծենք: Դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարված է ամբողջությամբ, և պետք է ընդունեք` տեսչական մարմնից տեղեկանքները եկել են, պատասխանները հասկանանք և որոշումներ կայացնենք բոլոր գործող անձանց նկատմամբ, այդ թվում նաև տնօրենի»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում որոշ մանկավարժներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը: Մի խումբ ուսուցիչներ էլ որոշ ծնողների հետ միասին հանդես էին գալիս ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:
Նա վստահեցրեց, որ որևէ կողմնակալ վերաբերմունք չի լինելու: «Մեր կողմնակալ վերաբերմունքն աշակերտներին է ուղղված: Որևէ մեկի անձնական շահը, որևէ մեկի քաղաքական սադրիչ շահերը, ձգձգումները, որ շուտով հավաստագիր է ստանալու և կփորձի տնօրեն դառնալ, կամ մեկը չի ուզում մյուսը ստանալ և այլն, եկեք, ամեն ինչ դնում ենք մի կողմ և բոլորով՝ հասուն մարդկանցով, հասկանում ենք՝ ոնց ենք հարցը լուծում: Հարցի լուծումը երեխաներին որևէ կերպ չներգրավումն է»,-ասաց նա:
Փոխտնօրենը նշեց, որ պետք է լինի քաղաքակիրթ ուսումնասիրման գործընթաց, այլ ոչ թե այն, ինչ այսօր արել են: «Հասկանում եմ, որ ճարահատյալ եք արել, որ ձեր բողոքին ընթացք չեն տվել, որ այստեղ խանգարում են ձեզ, այդ ամենը հասկանալի է, բայց մենք եկել ենք փոխվստահության համար և մեկը մյուսին ժամանակ տալու համար, որպեսզի ուսումնասիրենք մանրամասն: Իրավապահների գործընթացների մեջ չենք կարող խառնվել, բայց կփորձենք հարցնել, թե քրեական գործն ինչ ընթացքի մեջ է, կարճել է, թե ոչ»,-ասաց նա:
Փոխնախարարը նույնը խնդրեց նաև տնօրեն Էլեոնորա Թումանյանից և խնդրեց զբաղվել դպրոցի վերանորոգման խնդիրներով: «Միառժամանակ զերծ մնացեք նկատողություններ տալուց, բացատրագիր գրել պահանջելուց և աշխատեք՝ դասապրոցեսը չխաթարվի»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01