ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:
«ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին:
Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, քանի որ լրանում է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի 75-րդ տարեդարձը: Այդ երկու ճակատամարտերը և հաղթանակները վճռեցին Հայրենական մեծ պատերազմի հետագա ընթացքը:
Թե՛ Ստալինգրադի, թե՛ Կուրսկի հաղթանակներում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հայ ժողովրդի զավակները: Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պետրոս Ավագյանի թոռն եմ, իմ պապն էլ երեսուն հազար իր հայ եղբայրների նման մասնակցել է այդ ճակատամարտին: Երեսուն հազար հայերից տասը հազարը զոհվեցին` հաղթանակ պարգևելով մեր ժողովուրդներին ընդդեմ ֆաշիզմի: Ստալինգրադում պարտություն կրելուց հետո գերմանական Վերմախտը ցանկացավ ռևանշի հասնել Կուրսկում:
Կուրսկի հաղթանակն ունի մեծ նշանակություն. այնտեղ խորհրդային զինվորը բացեց դեպի Բեռլին գնալու ճանապարհը: Այդ ճակատամարտում իր զինվորական տաղանդով փայլեցին Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցն ու Աշոտ Ղազարյանը: Նրանցից շատերը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության, այլ նաև Արցախի զավակներ էին և հենց Ստալինգրադի ու Կուրսկի հերոսների ժառանգները տասնամյակներ անց ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախն ու նրա վաղեմի մայրաքաղաք Շուշին:
Հարգելի գործընկերներ, այսօր, երբ մեր պետությունների ու ժողովուրդների առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման: Մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, պարտավոր ենք լինել միասնական», - իր ելությում նշել է Է. Շարմազանովը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01