Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, անցկացվելու է ֆրանկոֆոնիային առնչվող միջոցառումների շարք: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը:
Սա կազմակերպության 3 ատյաններից մեկն է՝ կազմված կազմակերպություններում անդամ պետությունների ղեկավարների մշտական ներկայացուցիչներից: Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որը անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է: Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը, կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
«Նույն օրը նշվելու Երիտասարդության օրը: Ասեմ, որ Ֆրանկոֆոնիայի հիմնական ուղղություններից մեկը լինելու են երիտասարդության հետ կապված հարցերը, հետևաբար տարբեր միջոցառումներ նվիրված են լինելու երիտասարդությանը: Ֆրանկոֆոնիայի ավանում կլինեն ավելի 40 տաղավարներ, գործելու է բեմահարթակ: Ավանը բաց է լինելու հասարակության համար, այն աշխատելու է ամենօրյա ռեժիմով, լինելու են համերգներ, երաժշտություն, ցուցահանդես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահագն Մելիքյանը: Հոկտեմբերի 10-ին Թումոյում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, կմասնակցեն 83 անդամ ասոցացված և դիտորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների պատվիրակություններ:
Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 19.30 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա համերգը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ: Ավարտին ֆրանսիացի հայտնի դիջեյի մատուցմամբ կկազմակերպվի դիսկոտեկ: Հոկտեմբերի 12-ին կավարտվեն գագաթնաժողովի աշխատանքները: Ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ այդ օրերին Ֆրանկոֆոնիան Երևանում ներկայացված է լինելու իր ամբողջ բազմազանությամբ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01