Հայաստանի կենսանվտանգության մակարդակը շատ ցածր է: Դա ազգային անվտանգության խնդիր է, որին պետք չէ սիրողական մակարդակով վերաբերվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ մուտք գործելու հարցին:
Ըստ նրա՝ սա Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հատուկ վտանգավոր հիվանդություններով ստորաբաժանումների վրիպակ էր, որոնք առ այսօր չեն տիրապետում համապարփակ տեղեկատվությանը, թե ինչ է հետազոտություններ են կատարվում, ինչու և ով է կատարում, ինչ մեթոդներով և վերջնական նպատակը որն է:
«Մեզ մոտ կենսանվտանգության հարցը մի քիչ թերի է ուսումնասիրված: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ հսկողությունը շատ թույլ է կատարվում:
Առաջին հերթին դա ԱԱԾ-ն պետք է իրականացնի: Բայց այս ոլորտը շատ սպեցիֆիկ է, ուսումնասիրություն կատարողը պետք է ինքը ևս մասնագիտացված լինի այս ոլորտում, ոչ թե հիմնվի անկախ մասնագետների կարծիքների վրա: Սա ազգային անվտանգության խնդիր է, և ազգային անվտանգության խնդիրներին չի կարելի մոտենալ սիրողական մակարդակով: Այսինքն՝ ուսումնասիրությունները պետք է կատարեն հենց ԱԱԾ-ի մասնագետները»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ. «Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- ասել էր վարչապետը:
Հարցազրույցից ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն է հայտնել` կապված Վաշինգտոնի` ռազմակենսաբանական ոլորտում Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ: Ըստ նրա՝ ԱՄՆ գործողություններն իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:
Գրիգոր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը հստակ պարտավորություններ ունի կենսանվտանգության ոլորտում: Անկախությունից ի վեր Հայաստանը ստորագրել է պայմանագիր կենսաբանական զենքի տարածման, կանխարգելման վերաբերյալ, որը վավերացրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Դրանից հետո նաև ՀԱՊԿ-ի շրջանակում է պայմանագիր կնքվել, որով կողմերը պարտավորվում են չձեռնարկել ոչ մի գործողություններ, որոնք կարող են հակասել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը:
«Ինֆորմացիան, որը վերաբերում է կենսալաբորատորիային և այն, ինչով անհանգստացած են ռուսները, իմ կարծիքով՝ վարչապետն այդ ինֆորմացիային այդքան էլ լավ չի տիրապետում: Եղել են առավոտյան մանրէաբանական ինստիտուտից մանրէաբաններ, որոնք ուսումնասիրություններ են անցկացրել, բայց դա չի եղել զուտ գնահատական, որովհետև ՌԴ-ն հետաքրքրված է կենսաբանական զենք հանդիսացող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով»,- ասաց ՍԱՊԾ առաջին պետը:
Նրա տվյալներով՝ Իրանը ևս հետաքրքրված է ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաներով և ցանկանում է ստուգում իրականացնելու մուտք պահանջել:
Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ հրապարակում էր վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ, բայց այժմ վիճակագրությունը չի հրապարակվում:
«Երբ որ ստեղծվեց հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը, ամեն ամիս հրապարակվում է զեկույց, որում Հայաստանի համաճարակաբանական իրավիճակն արտացոլված էր: Դա շատ կարճ տևեց՝ ապրիլից սեպտեմբեր: Վերջին զեկույցում՝ սեպտեմբերին, արդեն արձանագրվում էր բրուցելյոզ հիվանդության աճ: Դրանից հետո այլևս զեկույց չհրապարակվեց:
Մեզ մոտ վիճակագրությունը չի հրապարակում, թե քանի հիվանդություն ենք ունեցել կենդանիների շրջանում, քանի բռնկում ենք ունեցել բույսերի շրջանում: Վերջին 10 տարիներին, երբ որ այդ հարցը բարձրանում է, ասում են՝ դա ստրատեգիկ նշանակություն ունեցող ինֆորմացիա է: Բայց եթե դա գաղտնիք է, ո՞նց ենք մենք այդ ինֆորմացիան տրամադրում 3-րդ կողմին»,- ընդգծեց նա:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03