Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փոքրիկը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում՝ հոր կողմից հասցված հարվածների հետևանքով։
Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաև՝ մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին:
Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաև ապտակել։
32-ամյա տղամարդուն հոկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01