Միացյալ Նահանգները չի շտապում վերականգնել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված իր հարցազրույցում հայտարարել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: «Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը- Tert.am) շատ հստակ է արտահայտվել: Վերջերս սահմանված մաքսատուրքերի մասին մենք վաղուց ենք նախազգուշացրել՝ դեռ ամռանը: Նախագահը պարզ ասել է, իսկ տնտեսական խումբը լիովին կիսում է նրա կարծիքն այն մասին, որ մենք չենք հետաձգի մաքսատուրքերի սահմանման գործընթացը միայն (Պեկինի- Tert.am) խոստումների համար: Չինաստանը պետք է վերանայի (իր ներկայիս դիրքորոշումը- Tert.am)»,- ընդգծել է նախարարը: «Նախագահն ասել է, որ եթե Չինաստանն ուզում է քննարկման դնել գործնականորեն օգտակար առաջարկներ, էական փոփոխություններ անել մեր տեխնոլոգիաների պաշտպանության մեջ և առևտրում արդար հավասարակշռություն սահմանել, ապա մենք պատրաստ ենք լսել իրենց: Սակայն մենք չենք շտապում»,- հայտարարել է Մնուչինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Թրամփը մտադիր է երկուշաբթի հայտարարել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին: Նշվում է, որ մաքսատուրքերը կլինեն 10%-անոց՝ չնայած որ նախքան այս Թրամփի վարչակազմը խոսում էր 25%-ի մասին:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55