Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ, որոնցից 143-ը հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մեր թիմի կողմից լրագրողների համար մշակվել է հայերեն և ֆրանսերեն լեզուներով ուղեցույց: Եթե ոչ այսօր, ապա վաղը դա կտեղադրվի գագաթնաժողովի կայքում: Այնտեղ ամեն ինչ մանրամասն բացատրված է»,- ընդգծեց Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ լրատվամիջոցների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գագաթնաժողովի վայրին կից գործելու է մամուլի կենտրոն, որը կահավորված կլինի աշխատանքային սենյակներով, մամուլի ասուլիսների և ճեպազրույցների անցկացման համար սրահով: «Մամուլի կենտրոնում հասանելի է լինելու անլար և լարային ինտերնետ, ինչպես նաև կլինեն տեխնիկական պատասխանատուներ՝ համապատասխան տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին զուգահեռ Ծաղկաձորում տեղի է ունենալու Ֆրանկոֆոն լրագրողների միության տարեկան կոնգրեսը՝ 300 լրագրողի մասնակցությամբ: Բալայանը հայտնեց, որ այս տարվա կոնգրեսն ընթանում է «Մեդիա և միգրացիա» խորագրի ներքո:
Տիգրան Բալայանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից սկսած պարբերաբար հանդես են գալու ճեպազրույցներով՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներին ներկայացնելու գագաթնաժողովի, դրան նախորդող միջոցառումների ընթացքը և արդյունքները: «Ճեպազրույցները կանցկացվեն առանձին-առանձին՝ հայաստանցի լրագրողների համար հայերենով, ֆրանսախոս լրագրողների համար՝ ֆրանսերենով: Դրանց ժամանակացույցի մասին ձեզ հավելյալ տեղեկություններ կհաղորդեմ»,- նշեց նա:
Մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվելու են հոկտեմբերի 7-ին, այն բաց է լինելու առավոտյան 07:00-ից ու գործելու է մինչև մոտավորապես ժամը 24:00-ն: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ միջազգային և տեղական լրատվամիջոցների տեղափոխումը մամուլի կենտրոն իրականացվելու է միայն իրենց կողմից տրամադրված ավտոբուսներով, որոնք, սկսած հոկտեմբերի 7-ից, ամեն առավոտ ֆիքսված ժամի Շահումյան հրապարակից կուղևորվենԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: «Լրատվամիջոցների շփումը պատվիրակությունների ներկայացուցիչների հետ կազմակերպելու համար մենք ունենք մի քանի տասնյակ կամավոր: Գագաթնաժողովի պաշտոնական լրատվական գործակալությունը և լուսանկարիչը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որն արդեն իսկ երեկ բացել է նաև ֆրանսերեն լեզվով կայքը»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01