Եվրոպական միության Ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերը շատ նպաստավոր երկրում է ստեղծվում, որովհետև Հայաստանը հանդես է գալիս որպես առավել մշակութային ազգ, պետություն և միջավայր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բյուրականի գեղարվեստի ակադեմիայում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Եվրոպական միության Ազգային մշակութային կազմակերպությունների (EUNIC/ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի շնորհանդեսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ ՅՈՒՆԻՔ-ը, լինելով համաշխարհային ցանց և կազմակերպություն, արդեն ներկայանալու է Հայաստանում:
«Այս հայաստանյան կլաստերի ձևավորումը և հիմնումը Հայաստանում տեղի է ունենում Մշակութային ժառանգության եվրոպական տարվա շրջանակներում, ինչը ևս մի հետաքրքրիր մշակութային իրողություն է, տեղի է ունենում մի այնպիսի հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ Եվրոպական Միությունը փորձում է իր արտաքին հարաբերությունների կարևորագույն մեխը դարձնել այդ մշակույթը: Մշակութային ինքնությունն առաջին հերթին ազգային է, որովհետև այն գոյություն ունի մշակույթի, կրոնի, լեզվի և պատմության շրջանակներում: Բայց մենք, լինելով եվրոպացիներ, հպարտանում ենք մեր բազմակի ինքնության իրողությամբ, որովհետև մենք, ունենալով մեր ազգային ինքնությունը, կարողանում ենք սիներգիա ստեղծել մեր եվրոպական արժեքներով պայմանավորված ինքնության հետ: Եվրոպական մշակութային ինքնությունը բազմաձև է, բազմահնչյուն և բազմատարր, և չկա մեկ հստակ կենտրոն, որ կարելի է համարել եվրոպական մշակութային կենտրոն»,- ընդգծեց Սվիտալսկին:
Բրիտական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ այս օրը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ հիմնվում է ՅՈՒՆԻՔ-ի հայաստանյան կլաստեր, այլ նաև այստեղ ընդգծվում է մշակույթի կարևորությունը Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
«Թեև առանձին դեսպանությունները և առանձին պետությունները ունեն իրենց առանձին օրակարգը, 2016 թվականին Եվրամիության անդամ պետությունները ճանաչեցին մշակույթի կարևորությունը որպես միավորող ուժ և տարր, ինչի արդյունքում մենք կարող ենք ունենալ ավելի համարձակ և առաջանցիկ նախաձեռնություններ և հարաբերություններ: Մենք ցանկանում ենք ոգեշնչել վստահության, մենք ուզում ենք մշակութային կապեր հաստատել և ցանկանում ենք այս արդյունքներին հասնել մշակույթի միջոցով»,- ասաց Սարիբեկյանը, հավելելով, որ կան նաև այլ դեսպանություններ և մշակութային ինստիտուտներ, որոնք հետաքրքված են այս հարթակին անդամակցելու գործում:
ՅՈՒՆԻՔ-ի հայաստանյան կլաստերն ունի բավականին հավակնոտ օրակարգ, և փորձ է արվել առաջիկա ժամանակահատվածի համար թիրախավորել երեք հիմնական ուղղություններ:
«Առաջին ուղղությունն այն է, որ մենք բերենք Եվրամիության լավագույն փորձառությունը, աշխատակարգերը և փորձագիտական գիտելիքները ի աջակցություն Հայաստանի կառավարության մշակութային ոլորտի պատասխանատուների և հաստատությունների:
Երկրորդ առաջնահերթությունը մշակութային բազմազանության խթանումն է: Եվրոպան բազմամշակութային է իր էությամբ, և մենք ցանկանում ենք Եվրամիության այս բազմամշակութային ինքնությունը հանրահռչակել այստեղ, միևնույն ժամանակ, ցանկանում ենք մշակույթի մեջ խթանել բազմազանությունը՝ ներգրավվելով բազմաթիվ տեղական մշակութային նախաձեռնություններ:
Երրորդ առաջնահերթությունը Հայաստանում արվեստի և ստեղծարար ոլորտի ամրապնդումն ու հզորացումն է` ստեղծարար ոլորտի նախաձեռնությունների քաջալերման միջոցով»,- եզրափակեց Սարիբեկյանը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ինչպես նաև տեղական և եվրոպական մշակութային, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ութ հիմնադիր անդամների կողմից ստորագրվեց ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում ԵՄ պատվիրակության և «ՅՈՒՆԻՔ Հայաստան»-ի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01