Պարո՛ն վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով և նաև սպառնում եք օրենքով, կխնդրեմ, որպես ԱԺ պատգամավոր, Ձեզ՝ որպես վարչապետի և տղամարդու, զբաղվել նաև մեր գործընկերոջ՝ Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով, մամուլն այսօր դրա մասին գրել է. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Ռուզան Առաքելյանի նկատմամբ հարձակում է եղել երեկ մի շարք կանանց կողմից ԱԺ դարպասների մոտ՝ ըստ մամուլի:
«Եթե խոսում եք արդարության և արդարադատության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար և ակնկալում եմ, որ կառավարությունը, ուժայինները, որոնք Ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան Ձեզնից հանձնարարական, պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց հայտնաբերեն»,-ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ նաև բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել, և այդ քաղաքացիներին ևս պետք է հայտնաբերեն: «Եթե չեն զեկուցել՝ իմացեք, ես խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբանումը անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից»,-ասաց նա:
Աշոտյանը նաև նկատեց, որ ՀՀԿ հայտարարության մեջ ամփոփ գնահատականը տրված է: «Երեկ Դուք ասացիք, որ եթե ճիշտ եք հասկացել, եթե չէ, մնացած քաղաքական ուժերը թող շտկեն, այսօր մնացած քաղաքական ուժերը Ձեր ասածի հիման վրա, ի լրումն, երբեմն էլ ի հակադրություն հայտնել են իրենց տեսակետները, այստեղ որևէ արտառոց բան չկա, նման բան անգամ Դուք եք երեկ կանխատեսել»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէ տիկին Առաքելյանի հետ կապված միջադեպից: «Ես, անպայման, կհետաքրքրվեմ, և ընդհանրապես երեկվա հետ կապված բոլոր խնդիրներով, եթե կան, իրավապահ մարմինները կզբաղվեն»,-ասաց նա:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03