Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին «տականք» և հայրենիքի դավաճան է անվանել:
«Ինչ վերաբերում է Սկրիպալներին, արհեստականորեն ուռճացվում է այդ լրտեսական սկանդալը: Ես աչքի եմ անցկացնում մի շարք տեղեկատվական աղբյուրներ, ձեր գործընկերներն առաջ են տանում այն գաղափարն, ասես պարոն Սկրիպալն ինչ-որ իրավապաշտպան է: Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան:
Հասկանում եք՝ կա այդպիսի հասկացությունը՝ հայրենիքի դավաճան», - РИА Новости-ի փոխանցմամբ` ասել է Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:
Նախագահի խոսքով՝ որքան շուտ ավարտվի հետախուզության նախկին գործակալի շուրջ տեղեկատվական արշավը, այնքան ավելի լավ: «Պատկերացրեք, որ դուք ձեր երկրի քաղաքացին եք, և հանկարծ ի հայտ է գալիս մեկը, որը դավաճանում է իր երկրին:
Ինչպե՞ս կվերաբերվեք նրան: Նա պարզապես տականք է, ահա և վերջ», - շեշտել է ՌԴ ղեկավարը:
Նա շեշտել է նաև, որ «հատուկ ծառայությունների միջև բախումները երեկ չեն սկսվել»:
Հիշեցնենք, որ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, մարտի 4-ին թունավորել էին բրիտանական սոլսբերիում, որի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են ռուսական կողմին:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55