Նիկոլը պրակտիկ տղա է և լավ հասկանում է, որ իր ռեյտինգն օր-օրի իջնում է, սուտ խոստումների և պոպուլիզմի արդյունքում ձավորված էյֆորիայի փուչիկը՝ թսկում, դրա համար էլ փորձում է զոռբայությամբ հնարավորինս շուտ լուծարել խորհրդարանն ու գնալ արտահերթ ընտրությունների...
Նիկոլը լավ հասկանում է, որ մայիսին ինքն այսօրվա վարկանիշը չի ունենալու հետևաբար մտածում է հիմա գնալ ընտրությունների և օգտվելով ժողովրդի էմոցիոնալ վիճակից՝ ամրացնել սեփական իշխանությունը :
Սա իրականում ոչ ազնիվ մոտեցում է՝ սեփական ժողովրդի և պետության նկատմամբ, բայց դե ազնվություն ակնկալել մի մարդուց, ով թքած ունենալով սեփական պետության հեղինակության վրա , սեփական ժողովրդի անվտանգության վրա ստի և կեղծիքի դոզայով, զոռբայությամբ և հակաօրինական ճանապարհով ստիպեց պատգամավորներին ընտրել իրեն վարչապետ, անհեթեթ է...
Մեզանում առաջացած քաղաքական կրիզիսը հաղթահարելու միակ՝ Հայաստանի և մեր ժողովրդի շահերից բխող լուծումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը զիջի՝ զոռբայությամբ նվաճած վարչապետի աթոռը և գործող լեգիտիմ խորհրդարանը իրական մեծամասնությամբ ձևավորի նոր կառավարություն , հակառակ պարագայում ընդամենը մեկ անձի և նրա նեղ կռուգի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար մենք մեր պետությունն անընդհատ տանելու ենք քաղաքական ցնցումների ՝ թուլացնելով մեր պետության անվտանգությունը, էլ ավելի վատացնելով մեր քաղաքացիների կյանքը:
Դժվարությամբ, բայց ուզում եմ հավատալ, որ Նիկոլի մեջ հրաշքով պետական մտածողություն կծնվի և վերջինս հետ կկանգնի՝ արկածախնդիր և հակապետական իր մտածողությունից...
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44