MASCOT նոր հետազոտող-ռոբոտը, որն ավելի վաղ անջատվել էր ճապոնական «Հայաբուսա-2» («Բազե-2») զոնդից, հաջող վայրէջք է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում է Երկրից 280 մլն կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):
Հատուկ դրա համար զոնդը տիեզերական մարմնին մոտեցել է մոտավորապես 70 մետր հեռավորությամբ, ինչից հետո ազատ անկման համար բաց է թողել ռոբոտին: Ստացված հեռուստաչափման համաձայն, մինչեւ աստղակերպ ճանապարհը նա հաղթահարել է 20 րոպեում, որից հետո վայրէջքի ազդանշան է տվել: Ֆրանսիայից եւ Գերմանիայից գիտնականների կողմից համատեղ մշակված ոչ մեծ սարքն ունի 30 սանտիմետր նիստով խորանարդի ձեւ եւ կշռում է մոտավորապես 10 կիլոգրամ:
Ռոբոտը հանդերձված է լայնանկյուն խցիկով, մանրադիտակով՝ աստերոիդի ապարների բաղադրությունն ու բնութագրերն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ ջերմաստիճանի եւ մագնիսական դաշտի չափման սարքերով: Դրա սնուցումը իրականացվում է ակումուլյատորային մարտկոցի հաշվին, որը նախատեսված է 16 ժամվա աշխատանքի համար: Սեպտեմբերի վերջին JAXA-ն Ռյուգուի վրա արդեն երկու հետազոտող-ռոբոտների հաջող վայրէջք է իրականացրել, որոնք քարքարոտ ռելիեֆի մի շարք լուսանկարներ են արել: Ռյուգուի տրամագիծը, որը գտնվում է Երկրի եւ Մարսի միջեւ, մոտավորապես 900 մետր է:
«Հոյաբուսա- 2»-ը 2014 թվականի դեկտեմբերին դեպի աստղակերպ էր արձակվել Տանեգասիմա ճապոնական կղզում գտնվող տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա ջրի եւ օրգանական նյութերի հետքեր գտնել, ինչը կարող է օգնել Տիեզերքում կյանքի տարածման գաղտնիքի բացահայտմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55