Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որոնցից 22-ը չզեկուցվող է:
Հարցերի ցանկում ներառված են Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետներին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագծերը: Նշենք, որ նրանք ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներ են:
Օրակարգում է նաև քրեակատարողական ծառայողի օրը նշելու մասին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծերը: Կառավարությունը Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00- ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերը` հոկտեմբերի 11-12-ը, լինեն ոչ աշխատանքային:
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել են ՀՅԴ-ական նախարարները` գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական նախարարները` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44