Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան նախկին էջը քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի էջը չի եղել։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արա Մարտիրոսյանը։
«Էջը վարել են ինչ-որ մասնավոր անձինք, որոնք հեռացել են»,– հայտնեց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ չի գործում Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը. նախքան դրա վերանալը էջի ադմինիստրատորը գրել էր, որ էջն այլևս չի ներկայացնում քաղաքապետարանի նորընտիր աշխատակազմին: Նման հայտարարություն էր տարածվել հենց քաղաքապետարանի ՖԲ պաշտոնական էջից։
Նշենք, որ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․«Ֆեյսբուքյան հարգելի՛ օգտատերեր, տեղեկացնում ենք, որ սույն էջն այլևս չի ներկայացնում Երևանի քաղաքապետարանի ներկայիս աշխատակազմը:
Նշենք, որ նախկինում շուրջ 30 հազար հետևորդ ունեցող այս էջը բավականին ակտիվ էր՝ ակտիվ տեղեկատվություն էր հատկացնում, սոցհարցումներ կազմակերպում:
Մասնավորապես, երբ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները, Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը բռնություն էին գործադրել, քաշքշել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին, Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում այս իրադարձությունը բավականին թեժ կերպով քննարկվում էր:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03