«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմադիրները կամ հակահեղափոխականները սաստկացնում են իրենց դիմադրությունը։ Նրանք հասկանում են, որ կորցնելու շատ բան ունեն։ Մարդիկ, ովքեր այսօր պետք է սեղանի տակ թաքնված լինեին, սպառնում են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Արա Պապյանը։
Անդրադառնալով հրաժարականի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ բանախոսն այն ռիսկային որակեց, քանի որ վտանգ կա, որ ընդդիմադիրները կառաջադրեն վարչապետի իրենց թեկածուին։ Սա, Պապյանի համոզմամբ, կարող է բարձրացնել բախումների հավանականությունը։
Վերլուծաբանը ռեալ չհամարեց հեռանկարը, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա երկու շաբաթ շարունակ շրջափակած պահել ԱԺ շենքը՝ թույլ չտալով նիստ գումարել։
Ասուլիսին ներկա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ նախկին իշխանությունն ամեն օր զրպարտում է Հայասստանը. «Օգտագործելով իրենց մանդատները՝ նրանք միջազգային մարմիններում սխալ տպավորություն են ստեղծում գործող իշխանությունների մասին»։
Բանախոսի համոզմամբ, նախկին իշխանավորները պաշտոններից կառչած են մնում, «նրանց պետք է օր առաջ դուրս հանել Ազգային ժողովից»։
«Ես չեմ հավատում, որ նրանք ասում են՝ մայիսին համաձայն ենք արտահերթ ընտրությունների։ 20 տարի մանդատները բաշխվել են, բայց հայ ժողովուրդն արժանի չէ այդպիսի պատգամավորներ ունենալ։ Պետք է հրաժարականներ տան, նոր ընտրություններ լինեն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Արա Պապյանը շեշտեց՝ նախկին իշխանությունները հասկանում են, որ առաջիկա ընտրությունների հետևանքով ավելի քիչ ձայներ են հավաքելու, սեփական դիրքերը թուլանալու են։
Ստեփան Գրիգորյանն էլ մատնանշեց լյուստրացիա իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ իմանան՝ ով ով է։ «Հիմա Հայաստանում բնական լյուստրացիա է տեղի ունենում»,- ասաց նա։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03