Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն ամեն պահ կարող է նոր քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում՝ պաշտպանելով իր իսկ սահմաններն ու ազգային անվտանգությունը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
«Մենք կանենք դա այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ և Աֆրինում»,- ասել է Քալընը՝ անդրադառնալով Մանբիջի խնդրին:
Էրդողանի խոսնակը նշել է, որ սիրիական Մանբիջում ամերիկյան ուժերի հետ համատեղ ծրագրի շրջանակում քուրդ զինյալներին դուրս բերելու ծրագիրը վաղուց պետք է իրականացված լիներ, սակայն ուշանում է: Այդ իսկ պատճառով Քալընը դժվարացել է հստակ ժամկետներ նշել, թե երբ ի վերջո կավարտվեն աշխատանքները Մանբիջում:
«Այս ամենի է՛լ ավելի ուշացումը մեր կողմից չի ընդունվի, դրա մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է Քալընը:
Ավելի վաղ սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության էր եկել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ու համաձայնել համապատասխան փաստաթուղթն ուղղել երկու երկրների պետական բարձր մարմիններին։
Թեմայի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենք պատրաստ կլինեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե թուրքական ԶՈւ-ն ամբողջովին հետ քաշվի Սիրիայի հյուսիսային տարածքներից:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03