Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ, ճիշտ և ժամանակին:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԺ-ում վարչապետը, անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպին, ասել է, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր հրահանգը, որ որոշ օլիգարխների, նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին».
«Այ, եթե պատշաճ ձևով այդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի»,– ասել էր վարչապետը:
«Ինչ վերաբերում է վարչապետի ասած ուժային կառույցներին, ուժային կառույցներից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում, եմ որ ոստիկանությունը, հնարավոր է, թերացել է, և ես արդեն տվել եմ համապատասխան հրահանգներ:
Իսկ կոնկրետ միջադեպի վերաբերյալ ժամեր անց ունեինք հինգ բերման ենթարկված՝ վարորդ և թիկնապահներ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ԱԺ պատգամավոր են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը հավանաբար կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, պատգամավորները հայհոյել են ցուցարարներին:
Երեկ միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հարցի վերաբերյալ հայտնեցին, որ միջադեպի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01