Այն գործողությունները, որոնք ոստիկանությունն արել է օրեր առաջ, արել է նաև տարիներ առաջ և անելու է հետագայում: Կլինի, այսպես ասած, օլիգարխ, թե այլ քաղաքացի, իրավախախտման դեպքում կարժանանա օրենքի խիստ գնահատականին, իսկ ոստիկանությունը կաշկանդված չէ:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Հարցին, թե այն, որ ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, չի՞ կաշկանդում արդյոք ոստիկանապետին, օրինակ, Ազգային ժողովում որևէ գործողություն իրականացնելու համար, որոնք Նիկոլ Փաշինյանի սրտով կարող են չլինել, վարչապետն ասաց. «Ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, բայց ոստիկանությունն առաջնորդվում է սահմանադրությամբ և մի շարք օրենքներով: Այնպես չէ, որ վարչապետ Փաշինյանը հրահանգ կտա, ոստիկանությունը նոր կսկսի աշխատել, ոչ, այդպես չէ. ոստիկանություն իր ամենօրյա աշխատանքները կազմակերպում է Սահմանադրությամբ և մի շարք այլ օրենքներով»:
Հարցին, թե ԱԺ մուտք գործելու ընթացքում հոկտեմբերի 2-ին եղե՞լ են խախտումներ, ի՞նչ է գրանցել ոստիկանությունը, Օսիպյանն ասաց, որ հայտարարություններ են եղել, որ մեքենաներ են վնասվել, ապակիներ են կոտրվել, այդ թվում՝ հայտարարվեց, որ Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ են ոչ համաչափ գործողություններ իրականացվել.
«Այդ դեպքով Արաբկիրի բաժնի հետաքննության գծով բաժնի պետի տեղակալն անձամբ կապ է հաստատել Առաքելյանի հետ և ճշտել է՝ նա որևէ խնդիր չունի, և ասել է, որ այդ մասին մի փոքր շատ է չափազանցված: Նա հրաժարվել է ոստիկանություն ներկայանալ և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել: Իսկ մյուս հայտարարությունների վերաբերյալ ոստիկանություն որևէ քաղաքացի չի դիմել, որ իր գույքը վնասվել է և այլն: Բացի դրանից, ես համացանցից տեղեկացա, որ ԱԺ աշխատակազմից Արսեն Բաբայանը հայտարարել է, որ նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում»:
Հարցին, թե եթե ցուցարարները կրկին ցանկանան մուտք գործել, ոստիկանության համար աննախադեպ իրավիճակ չի՞ լինի՝ հաշվի առնելով, որ իշխանության երկու թև կլինեն տարբեր կողմերում, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Մենք իրավապահ մարմին ենք, եթեներով չենք առաջնորդվում, ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին, դեպքին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում»:
Հարցին,թե պատգամավորների անվտանգությունն ապահովելո՞ւ է ոստիկանությունը, Օսիպյանն ասաց. «Հարցը պատգամավորը չէ, հարցը ՀՀ քաղաքացին է. ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել ցանկացած քաղաքացու անվտանգություն: Իհարկե, խնդիր չեմ տեսնում. այսօր ՀՀ ոստիկանությունը տիրապետում է ցանկացած իրավիճակի»:
Հարցին, թե ՀՅԴ-ի՝ արտահերթ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ հիմնական փաստարկներից մեկն այն է, որ ոստիկանությունն անմիջապես ենթարկվում է վարչապետին և առաջարկում են օրենսդրական փոփոխություն անել, որ ոստիկանությունը ենթարկվի ոչ թե վարչապետին, այլ նախկինի պես առընթեր լինի Կառավարությանը, ոստիկանության օրակարգում նման հարց կա, Օսիպյանն ասաց. «Ոչ»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03