ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ իր բարձրացրած հարցին և այնուհետև վարչապետի հայտարարությանը:
Նա նշեց, որ վարչապետը չպետք է վերագրի բաներ, որ ինքը չի ասել, իր ելույթում ջարդած ապակիների մասին խոսք չի եղել: «Ես Ազգային ժողովում չեմ ասել բռնություն բառը և մանիպուլյացիա եմ դիտարկում, երբ ոստիկանությունը և որոշ լրատվամիջոցներ բռնություն բառն են հերքում»,- ասաց նա և նշեց, որ իր ելույթում «տեղի ունեցածով» բառն է օգտագործել, և պատգամավորը հաստատել է, որ վեճ եղել է:
«Եթե խոսքն արդար հետաքննության մասին է, ապա պետք չէ ոչ հարիր մանիպուլյացիաներով փորձել բարձրացրած խնդիրը քաղաքականացնել»,- ասաց նա և նշեց, որ ինքը նաև չի ասել, թե Ազգային ժողովին պատկանող մեքենաներն են վնասվել:
«Չգիտեմ՝ ինչու են այդպես ընկալել խնդիրը, խոչընդոտվել է պատգամավորների մուտքը, վնասվել են մեքենաներ, և ես ընդամենը հորդորել էի վարչապետին հանձնարարել ոստիկանությանը զբաղվել հարցերով»,- ասաց նա և նշեց, որ որոշ լրատվամիջոցների կողմից ջղաձիգ ռեակցիա է եղել:
«Ես պատրաստ եմ վարչապետին ապագայում ևս աջակցել օրինականության պահպանման հարցում և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու հարցում, որովհետև զարմանալի էր, որ վարչապետն իր մամուլի ծառայության կողմից ահազանգեր չէր ստացել նման միջադեպերի մասին»,- ասաց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44