ՌԴ Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը համակարգում էր առավել աղմկահարույց քրեական գործերի, այդ թվում՝ Սկրիպալների գործի հետաքննության վերահսկողությունը: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է աղբյուրը:
«2006 թվականից Սահակ Կարապետյանը զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ 2016 թվականից, դառնալով գլխավոր դատախազի տեղակալ, համակարգում էր «աղմկահարույց» գործերը, այդ թվում՝ անգլիական Սոլսբերի քաղաքում Յուլյա Սկրիպալի դեմ մահափորձի հետաքննությունը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, հայտնում է, որ ուղղաթիռի կործանման նախնական պատճառը երեկոյան ժամերին ծառերի կատարներին բախվելն է եղել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի կործանման զոհերից մեկը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանն է: Վթարի հետևանքով մահացել է 3 մարդ: Որոշ աղբյուրներ նշում են, որ բացի Սահակ Կարապետյանից, եղել է ևս մի հայ՝ Արեգ Հարությունյանը (Арэк Аратюнян):
«Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռն ուղևորվելիս է եղել Սպասսկոյե գյուղական համայնք, սակայն չհասնելով նշանակված վայր՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55