ARM | RUS |

Դատախազության պարզաբանումը՝ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր մեղադրանքների մասին

04.10.18 | 21:45

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի այսօր արված հայտարարությունների վերաբերյալ։

Դատախազության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Ռուզաննա Ադանալյանի՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մուտքի դիմաց արած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հանրությանը իրազեկել հետևյալի մասին:

Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունից ընդհուպ էթիկայի սահմաններն անցնող ձևակերպումներով արտահայտվող դժգոհություններին՝ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների, իրականացված քննության վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանին բազմիցս տրվել են պարզաբանումներ: Բավական է միայն նշել, որ տիկին Ադանալյանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը, այնուհետև՝ երկու ընդունելություններ կազմակերպվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալների մասնակցությամբ:

Կազմակերպված ընդունելության ժամանակ Ռ. Ադանալյանի ներկայացրած փաստարկները, տեղեկանքի ձևով, ուղարկվել են գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար, որի հիման վրա իրականացվել են հավելյալ դատավարական գործողություններ:

Նրա կողմից վարկած է առաջ քաշվել որդու սպանությանը կոնկրետ անձի՝ Հովհաննես Թոփչյանի առնչության մասին: Գործով ձեռք բերված ապացույցներով այն չի հաստատվել. քեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այդ մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այդուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնց կատարումն արդյունք չի տվել:

Տիկին Ադանալյանը հայտարարել է, որ որդուն մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Սակայն դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացություններից, դրանք տված փորձագետների՝ դատարանում տված ցուցմունքներից հետում է, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերություններն ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես չափային և այլ հատկանիշներով նույնական երկու, այնպես էլ մեկ գործիքով պատճառելը:
Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները պարբերաբար փոփոխվել են: Նա պնդել է, որ իրենց տանը սպանությունը կատարվել է թմրանյութերի իրացման հետ կապված:

Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Դեպքից ամիսներ անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Դրա շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, փորձաքննությամբ ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։
Ապա Ռուզաննա Ադանալյանը որդու սպանությունը կապել է նախորդ օրերին նախկին ամուսնու՝ Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ՝ որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ Ռուզաննա Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Այս պնդումը ոստիկանության միջոցով ևս ստուգվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:

Ռուզաննա Ադանալյանը նաև պնդել է, որ շտապօգնության բրիգադը միտումնավոր պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել որդուն, ավելին՝ Արտյոմ Ադանալյանին «թույն» է ներարկվել: Այս պնդումները ևս ուսումնասիրության առարկա են դարձվել, և պարզվել է, որ տուժողին ներարկվել է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի դեղերի ցանկում ներառվող «Ատրոպին» դեղամիջոցը:

Հարկ է արձանագրել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Արտյոմ Ադանալյանի սպանությունը կատարելու մեջ մեղավոր է ճանաչվել Արթուր Մարտիրոսյանը դատապարտվելով ազատազրկման 11 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ Ռուզաննա Ադանալյանը բերել է վերաքննիչ բողոք՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով։

Իր որդու սպանության, թմրամիջոցի ապօրինի իրացման գործերին առնչվող հարցերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ կազմակերպված հերթական ընդունելության արդյունքներով, Ռ.Ադանալյանի մտահոգությունները փարատելու, նրա կողմից ներկայացվող տեղեկությունները նորից ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հանձնարարությամբ վերսկսվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փաստի առթիվ հարուցված և կասեցված քրեական գործի վարույթը: Դրա շրջանակներում կրկին կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, որոնք վերաբերել են ինչպես թմրամիջոցի իրացման հանգամանքներին, այնպես էլ Ռ.Ադանալյանի որդու սպանության հետ կապված մի շարք հանգամանքներին։ Սակայն կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ կրկին ձեռք չեն բերվել գործի համար նշանակություն ունեցող էական փաստեր։

Բացի այդ, կազմակերպված ընդունելության արդյունքներով՝ կրկին տուժողի իրավահաջորդի կողմից իր որդու սպանության վերաբերյալ բարձրացված մի շարք հարցեր փարատելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական քննության ընթացքում մեղադրող-դատախազը չի առարկել Ռ.Ադանալյանի և նրա ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքին: Ավեին. դատախազը միացել է նաև տուժող կողմի ներկայացրած միջնորդությանը, որը վերաբերել է հնարավորության դեպքում Վերաքննիչ դատարանում գործը վերաքննության կարգով քննելուն և բողոքում ներկայացված միջնորդություններին այդ կերպ ընթացք տալուն։

Այսպիսով, որքան էլ փորձ արվի հասկանալ որդեկորույս մոր վիշտը և արդարությունն վերականգնելու յուրովի ընկալումները, հարկ է փաստել, որ բացարձակապես անհիմն և անարդարացի են ինչպես ՀՀ գլխավոր դատախազության, այնպես էլ անձամբ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին Ռ. Ադանալյանի կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները, իրողություններն ու փաստերը խեղաթյուրելու, յուրովի մեկնաբանելու և այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու ձգտումները»:


Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ....

15:17

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց...

13:08

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով...

18:32

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

18:13

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է ներկայացնում

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է...

17:43

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան Սաղաթելյան

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան...

17:17

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

15:39

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության. Սարգսյան

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության....

14:07

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր չառաջադրվել ԱԺ ընտրություններում

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր...

13:38

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված...

13:07

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան Ոսկանյան

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան...

12:37

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը. Փաշինյան

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը....

12:04

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44