ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման հնարավորությունները:
«Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորուստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3 տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է 8 տոկոս, սակայն հանձնաժողովի սակագնի հաշվարկի մարժայում 11.3 տոկոս է»,- ընդգծեց Արզումանյանը:
Ըստ փորձագետի` աշխատանքային խմբի մասնագետները հաշվել են, որ այդ տոկոսների տարբերության հետևանքով 2020 թվականին կորուստը կկազմի 6-8 միլիարդ դրամ:
«Ներկայումս այդ սխալ հաշվարկի, սխալ պլանավորման պատճառով 3.6 միլիարդ դրամ վնաս արդեն իսկ հասցվել է»,- ասաց Արզումանյանը:
Աշխատանքային խմբի անդամն, առանձնացնելով մյուս դիտարկումները, նշեց, որ 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, երբ սակագինը բարձրացվել էր 6.6 դրամով, այդ ժամանակ մի համանմանը, որը թույլ էր տվել այդքան դրամով բարձրացնել` ՀԷՑ-ի ընդունված սարքավորումների մաշվածության տոկոսը 4 տոկոսի փոխարեն 8 տոկոս դարձնելն է:
Նրա խոսքով` ճիշտ չի եղել նաև շահագործման ծախսերի հաշվարկը 2016 թվականի համար, որը վերանայման կարիք ունի, ինչպես նաև վերանայման կարիք ունի ՀՀ կառավարության կողմից Որոտանի ՀԷԿ-ի ապապետականացման հիմնավորումները:
Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը և արված հետազոտություններից հետո տալ գնահատականներ: Աշխատանքային խմբում ընդգրկված են 10 անդամ` գազի, էլեկտրաէներգիայի գծով փորձագետներ, տնտեսագետներ, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02