Հայաստանում ընտանիքի պլանավորման առումով մտահոգիչ պատկերը զգալիորեն շտկվել է: Մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ: 2000-ի համեմատ 2015-ին: Վերջին 3 տարիներին դրական միտումը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հղիության` պտղի սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարը ևս զգալի արդյունք է գրանցել. նորածին տղաների և աղջիկների համամասնության տարբերությունը կրճատվել է 5 միավորով: Վերջին 5 տարում ամեն տարի ծնվել է 500-ով ավելի աղջիկ երեխա:
Մայրական մահացության եռամյա միջին վիճակագրությունը ևս կրճատվել է գրեթե կրկնակի, իսկ վերջին 10 տարում հղիության ընդհատման հետևանքով չի գրանցվել մայրական մահացության և ոչ մի դեպք:
Հայաստանյան վիճակագրության այս և այլ ուշագրավ ցուցանիշերը, առողջապահության ոլորտի ձեռքբերումները` ICPD+25 համատեքստում և հետագա անելիքները` ուղղված Կայուն զարգացման նպատակների հասանելիությանը, «Ժողովրդագրություն և զարգացում` ICPD+25» խորագրով տարածաշրջանային համաժողովի ժամանակ ներկայացրել է առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ով Հայաստանի պատվիրակության կազմում Ժնևում էր:
Ժողովրդագրության հարցերով համաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ: Մասնակցել են եվրոպական տարածաշրջանի և ԱՊՀ գրեթե բոլոր երկրների պատվիրակությունները, որոնք հանդես են եկել վերջին տասնամյակների ձեռքբերումների վերաբերյալ ելույթներով:
Հայաստանի անունից ելույթով հանդես են եկել նաև պատվիրակության նախագահը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և պատվիրակության անդամ Սարգիս Ղազարյանը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03