Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, հայտնում է lefigaro.fr-ն:
Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:
Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ:
Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Սպասվում է, որ ավելի քան 2000 մարդ կհավաքվի հուշահամալիրի բակում երգչին հրաժեշտ տալու համար:
Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի:
Բազմաթիվ քաղաքական գործիչներ ավելի վաղ կոչ են արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել, այդ թվում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44