Մինչ ԱԺ քննարկման կներկայացվեր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթեցման, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց հատուկ ընթացակարգը:
Նա նշեց, որ հարցը պետք է հատուկ ընթացակարգով քննարկվի և դրա համար սահմանվել է ընդհանուր առմամբ 6 ժամ: «Որոշման նախագիծը պետք է քննարկվի, այնուհետև քվեարկության դրվի»,-ասաց նա:
Որոշման նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ով նշեց, որ Կառավարությունն առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը:
Այնուհետև նկատեց, որ օրենք-կանոնակարգով հարցը ԱԺ մտնում է հինգ օր առաջ: «Փաստորեն մտել է մեկ օր առաջ, այդ, ըստ էության, խախտումը ինչպե՞ս կբացատրեք»,-հարցրեց նա:
Ռուբինյանը նշեց, որ հրատապությունը պայմանավորած է Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ և տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-12-ը միջոցառումներ են անցկացվելու: «Մյուս մասով ես խախտում չեմ տեսնում»,-ասաց նա:
Միջամտեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նշելով, որ կանոնակարգը իրավունք է տալիս, որ եթե վարչապետը հրատապ պետք է բերի հարց, ԱԺ նախագահին տեղեկացնում է, ինչը նա արել է նիստից երկու օր առաջ:
Բաբլոյանը շարունակեց պնդել, որ Ֆրանկոֆոնիայի մասին հայտնի էր անցած տարի նոյեմբերից: «Ես հրատապությունը չհասկացա, նոր իմացա՞ք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի, թե՞ կան այլ պատճառաբանություններ»,-ասաց նա:
Ռուբինյանը նշեց, որ նոր չեն իմացել.«Անշուշտ ոչ, նոր չենք իմացել, բայց Ֆրանկոֆոնիայի հետ կապված աշխատանքային օրերը տեղափոխելու մտադրությունը նոր է եղել, հիմա ենք ներկայացնում նախագիծը»:
Նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշումն ընդունվեց, որով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ:
Նշենք, որ որոշումն ընդունվելու դեպքում հոկտեմբերի 11 և 12 հայտարարվելու են ոչ աշխատանքային օրեր:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44