Որևէ նահանջ, առաջ քայլ չենք արել, դինամիկ գործընթաց է քաղաքականությունը, և այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք՝ բանակցությունները շարունակվում են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե եթե ժողովուրդն ուզում ՝է արտահերթ ԱԺ ընտրությունները լինեն դեկտեմբերին, ապա իրենք էլ են ուզում, նշանակում է, որ իրենց դաշինքը նահանջել է:
«Միանշանակ որևէ քաղաքական ուժ շահագրգռված չէ երկիրը տանել ցնցումների, կլինի շփում, վերջնական եզրակացությունները կանենք, պայմանավորվածությունը վարչապետի հետ այդպիսինն է»,-շեշտեց Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ պետական մոտեցումները գերակշռելու են կուսակցական մոտեցումներին, մնացած բոլորը, եթե չկա իրավական փաստաթուղթ, հռետորաբանություն է:
«Որևէ մեկն այս երկրում կարո՞ղ է գնալ նրան, որ ասի՝ ես ժողովրդի որոշմանը դեմ եմ, իհարկե, ոչ»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգում փոփոխությունների օրինագիծը բերելիս չէ՞ին մտածում, որ այսպեսի իրավիճակ է լինելու, Միքայել Մելքումյանն արձագանքեց.
«Օրինագծի մեջ խորքային արմատական բաներ մի՛ փնտրեք, ընդամենը եղել է պատգամավորների աշխատանքի բնականոն գործունեությունը կազմակերպելու գործընթաց»: Պատգամավորը հավելեց, որ իրենց դիրքորոշման և քվեարկության մասին տեղյակ է եղել Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է երեկ դաշինքի անդամների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, ասաց, որ ներկուսակցական հարցեր են քննարկվել:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44