Apple-ը Google-ից եւ Facebook-ից տարբերվում է օգտատերերի գաղտնիության հանդեպ իր արմատական մոտեցմամբ, պնդում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: Vice-ի հետ հարցազրույցում ամերիկյան էլեկտրոնային հսկայի ղեկավարը ընկերությունների անվանումներ չի հրապարակել, սակայն ակնարկել է այն ծառայություններին, որոնք օգտատերերի տվյալները հավաքում են գովազդային թարգեդինգի համար, փոխանցում է HighTech-ը: Քուկի խոսքով՝ օգտատիրոջ մասին հոգածության պատրվակով տեղեկությունների ցանկացած հավաքումը «կատարյալ անհեթեթություն» է:
«Նրանք փորձում են ձեզ վստահեցնել, որ ծառայությունների որակը կբարելավվի, եթե ձեր տվյալները հայտնեք: Բայց դրան մի՛ հավատացեք»,- կոչ է արել Apple-ի գլխավոր տնօրենը:
Ինչպես նշում է CNBC-ն, Apple-ը մշտապես նոր սահմանափակումներ է մտցնում օգտատերերի մասին տեղեկությունների հասանելիության համար: Վերջերս 1 տրլն դոլար արժեքով նոր կանոններ է մտցրել հավելվածների մշակողների համար, որոնց համաձայն նրանք պետք է հրապարակայնորեն հայտնեն, թե կոնկրետ ինչպես են օգտագործելու օգտատերերի մասին տեղեկությունները:
Որոշ փորձագետների կարծիքով՝ Apple-ն ավելորդ արմատական դիրք է գրավում, ինչի հետեւանքով տուժում է նրա ծառայությունների որակը: Օրինակ՝ Siri-ն շատ բաղադրիչներով արդեն զիջում է Google-ի եւ Amazon-ի ձայնային օգնականներին:
Սակայն Քուկը չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել: Հարցազրույցում նա շեշտել է, որ գաղտնիությունը համարում է 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից մեկը: Այս պայմաններում Apple-ը ջանում է «հնարավորինս քիչ տեղեկություններ հավաքել»:
Քուկը պատրաստ է ընդառաջ գնալ կարգավորողներին եւ նրանց օգնել նոր օրինագծեր պատրաստել ՏՏ ընկերությունների գործունեության վերահսկողության համար: Միաժամանակ, նա հավելել է, որ սովորաբար հանդես չի գալիս կարգավորման խստացման օգտին, պարզապես այս դեպքում բացառություն կատարելու ժամանակն է:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55