Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործությունը և այն նվիրել Ազնավուրի հիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյանը: Երգի` Ազնավուրի լուսանկարների հիման վրա արված հոլովակը, արդեն հասանելի է համացանցում:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ բոլորիս անունից է գրել այդ ստեղծագործությունը: «Բոլորիս անունից ասել եմ, որ շնորհակալ ենք Շառլ` մեր անունը բարձր պահելու համար: Պետք է խոստովանեմ, որ երգը գրելիս այնպես եմ լաց եղել, ինչպես իմ մոր հիշատակի ռեքվիեմը գրելիս. այդքան հարազատ էր Շառլը»,-նշեց երգահանը:
Արա Գևորգյանը հավելեց, որ Շառլ Ազնավուրը ամբողջ հայ ժողովրդի հպարտությունն էր, մեր անձնագիրն էր: «Ամեն տեղ Շառլ Ազնավուրի անունը տալով` բարձրաձայնում էինք մեր ազգային պատկանելությունը: Մենք հայ ենք Ազնավուրով, Արամ Խաչատրյանով, նրանց նման մեծություններով»,-շեշտեց նա:
Երաժիշտը ընդգծեց, որ Ազնավուրը բոլորիցս է հեռացել: «Թվում էր` նա երբեք չի մեռնի, թվում էր` մենք կգանք, կգնանք, իսկ Ազնավուրը` մեծ հայը, կշարունակի ապրել»,-եզրափակեց Արա Գևորգյանը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44