Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես եկան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերայիննվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը:
Համերգը նվիրվեց մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, և ներկաները միջոցառման մեկնարկին հոտնկայս հարգեցին լեգենդի հիշատակը:
Կոլեկտիվները համերգի ժամանակ ներկայացրին Գաբրիել Ֆորեի «Պավանա», Ֆրանսիս Պուլենկի «Կոնցերտ երգեհոնի, լարայինների և գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն,Հարություն Մկրտչյան- գոս (տիմպանի) ստեղծագործությունները, ինչպես նաև Ռոբերտ Ամիրխանյանի Ֆրանսալեզու երգերը:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բազում լեզուներով գրված գործեր ունի, այդ թվում նաև՝ ֆրանսերեն: Նա համերգի մեկնարկին առանձնահատուկ շեշտեց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես են գալիս մեր երկրի լավագույն դիրիժորներից մեկի՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
«Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ ֆրանսիական երաժշտության և ֆրանսիացի կոմպոզիտորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Ռոբերտ Մլքեյանը՝ հավելելով, որ կոլեկտիվները բազմիցս կատարել են ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններ:
Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված էր կոլեկտիվների այս համերգը:
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44