ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձավ վարչապետի արած այն հայտարարությանը, թե Հայաստանում դեռ 15 տարի էլ էյֆորիան չի անցնի, ուրեմն 15 տարի ընտրություններ չպե՞տք է լինեն:
«Հարգելի' պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Բոնապարտիզմը կործանել է Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք 1991 թվականին քանի տոկոսով Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ 92-ի վերջին Երևանի փողոցներում մարդ չէիր կարող գտնել, ով Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր, միայն իրենց «Հայք» թերթի խմբագրությունում էին ասում և ՀՀՇ-ի գրասենյակում: Այնպես որ` նրանից ավելի հզոր գործիչներ են կործանվել: Ասում է` 15 տարի այսպես կլինի, այնպես կլինի... Աստված տա` 15 տարի Հայաստանում լինի մի ղեկավար, որին ժողովրդի մեծ մասը կծափահարի, ուրեմն ինքը լավ է աշխատում, ինչ ասեմ»,- նշեց նա:
Շարմազանովը երկու վերապահում ունի այն պնդման հետ, թե չես կարող կառավարություն լինել և չունենալ մեծամասնություն խորհրդարանում: «Վերապահում համար մեկ` աշխարհում բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել` Շվեդիան, որտեղ շատ արդյունավետ աշխատում է փոքրամասնության կառավարությունը, և համար երկու օրինակ, որը շատ ավելի փաստարկված եմ ասում` մայիսի 8-ին էլ պարոն Փաշինյանը չուներ ԱԺ-ում մեծամասնություն»,- ասաց նա, ապա հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ մայիսի 8-ին Փաշինյանը հայտարարեց` կա'մ Հայաստանը չի ունենա վարչապետ, կա'մ կլինի միայն ինքը. այդ ժամանակ էլ չուներ մեծամասնություն ու չգնաց արտահերթ ընտրությունների:
«Բա այն ժամանակ գնայիր արտահերթ ընտրությունների: Հիմա կարելի՞ է տրամաբանական ենթադրություն անել, որ այն ժամանակ քեզ պետք չէր արտահերթ ընտրություն, որովհետև չունեիր ռեսուրսներ, քեզ պետք էր պետական ռեսուրսները վերցնել` ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ, նախարարություններ և այլն, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործես քո ընտրարշավի համար: Կարելի՞ է սա ենթադրել, այլ հիմնավորում ես չեմ տեսնում: Հիմա, եթե դու ասում ես` ոչ մի բան պետք չէ փոխել, այսպես ենք ժողովրդի պահանջով գնում ընտրությունների, ինչո՞ւ, ժողովուրդը մայիսին չէ՞ր պահանջում: Կարող է ժողովուրդը մայիսին ասում էր` ես Շարմազանովի ցավը տանեմ, ինքը պիտի լինի: Ժողովուրդն այն ժամանակ էլ էր նույն բանն ասում, հիմա էլ է ասում, դեռ էն ժամանակ կարող է ավելի լավ էր իր մասին ասում»,- նշեց Շարմազանովը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01