Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ են իրականացրել դեպի «Ազնավուր» կենտրոն:
Երթին մասնակցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս է այդ տարիքի մարդն այդքան կենսախինդ ու ինչպե՞ս է այդքան լավ երգում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:
Դերասանուհին հավելել է, որ շատ կցանկանար` Ազնավուրն ապրեր հարյուր տարի և երգեր բեմում: «Այդ դեպքում Շառլը կլիներ մոլորակի միակ մարդը, ով հարյուր տարեկանում բեմում է: Նա մնաց 94-ամյա միակ մարդը, ով մինչև վերջ երգեց և լքեց մեզ ոչ թե ծերությունից, այլ պարզապես հեռացավ: Հանճարը երբեք չի ծերանում: Հանճարը տարիք չունի. ուղղակի, ափսո՜ս»,- նշել է դերասանուհին:
Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով` աշխարհը լքեց մի մեծ բարոյական ուժ: «Շառլ Ազնավուրը հեղինակություն էր բոլոր առումներով` արվեստում, մարդկային հարաբերություններում, քաղաքացիական կեցվածքով, արժանապատիվ կյանքով: Ամբողջ կյանքում չվարկաբեկվեց, մնաց գագաթների վրա և տեսեք, թե ինչպես է ամբողջ մի մոլորակ ճանապարհում ոչ թե մեծ հայ մարդուն, մեծ ֆրանսիացուն, ստեղծագործողին, այլ ուղղակի մոլորակի քաղաքացուն, հանճարեղ մարդուն»,- շեշտել է նա:
Խզմալյանի բնորոշմամբ՝ Ազնավուրի մեծությունն անձևակերպելի է: «Վաղուց եմ նրա երգերը լսում՝ նրա անձից հեռացած, որովհետև նա վաղուց բռնել է հավերժի ճանապարհը և, վստահ եմ, հանճարեղ մարդու պոեզիան, երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Տխուր եմ, բայց դա պայծառ տխրություն է. երանի այն մարդուն, ով կանցնի այսպիսի մեծ ճանապարհ»,- ընդգծել է Խզմալյանը:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացել է նրա՝ ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44