ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի են ունենալու նոյեմբերին, Հանրապետական կուսակցությանն աջակցելու նպատակով հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մինեսոտայում ընտրողների հետ, գրում է Daily Express-ը:
Խոսելով իր «սիրելի» թեմայի՝ «կեղծ նորությունների» և ԶԼՄ-ների կողմնապահության մասին՝ ամերիկացի առաջնորդը հիշել է, թե որքան շատ են իրեն մեղադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ համակրանքի համար:
«Նրանք ցանկանում են, որ մենք բռնցքամարտի բռնվենք: Եվ ես կարծում եմ, որ ես հիանալիորեն կանեի դա»,- ասել է Թրամփը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին:
Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել է նաև, որ «կեղծ լրատվամիջոցներն» իրեն անարդարացիորեն մեղադրում են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հանդեպ վերաբերմունքի համար:
«Նրանք ասում են, որ ես շատ բարի եմ եղել Ռուսաստանի հետ և շատ կոշտ Հս. Կորեայի հետ: Եթե ես շատ կոպիտ լինեի ՌԴ-ի հետ, նրանք կասեին, որ շատ եմ կոշտ: «Ֆեյքային» նորություններ, այդ ամբողջը կեղծ է», - ասել է Թրամփը:
Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում շարունակվում է Ռուսաստանի՝ ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու ու Մոսկվայի միջամտությամբ Թրամփի հաղթանակն ապահովելու կասկածանքով հետաքննությունը: Թեև ՌԴ-ն պարբերաբար հերքում է նման մեղադրանքները, Թրամփը կարծում է, որ այդ հետաքննությամբ իր հակառակորդ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են խաթարել իր նախագահության լեգիտիմությունը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55