Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների եւ ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության եւ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման եւ դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության եւ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում: Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության եւ վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Ս.Քրմոյանը հանդիպել է նաեւ Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ եւ քննարկել է էլեկտրոնային արդարադատության եւ էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր: Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաեւ Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44