ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Հայաստանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում։ ԱԺ փոխնախագահի հայտարարությունում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու համար:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:
Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ երևույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում:
Քանի որ փոփոխությունների փաթեթը բավականին լայն է և բազմաշերտ, կարծում եմ, որ կառաջարկվեն նաև այլ օրենսդրական փոփոխությունների, որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, Հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական և ազգային արժեքների պաշտպանությունը»:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01