ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին՝ Հակոբ Արշակյանին:
Վարչապետը նորանշանակ նախարարին ու աշխատակազմին շնորհավորեց և հաջողություն մաղթեց:
«Նախ, հաջողություն եմ մաղթում և ասեմ, որ երբեմն լինում են դեպքեր, երբ նախարարություններում պաուզայի դրսևորումներ եմ տեսնում: Ես մի անգամ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի ասացի՝ իզուր մի սպասեք և ինչին որ սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանում ժողովուրդը հաղթել է»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ վերջին միջազգային հարցումների համաձայն՝ հեղափոխությունն ունի 92 տոկոսից ավելի աջակցություն. «Ես կարծում եմ, որ այս փաստը պետք է մեզ հուշի, որ հին էջից դուրս գանք:
Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր հին էջից դուրս չեն կարող գալ՝ մենք իրենց կթողնենք հին էջում և կմաղթենք հաջողություն»:
Նորանշանակ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ առաջնահերթ խնդիրների լուծմամբ ու նոր գաղափարներով կշարժվեն առաջ. «Շնորհակալություն վստահության համար, որ ստացել եմ հնարավորություն՝ էլ ավելի մեծ ներդրումներով ծառայելու հայրենիքին, մենք աշխատելու նախաձեռնություն ենք վերցնելու՝ արդյունավետության գնահատման հստակ սկզբունքներով առաջնորդվելով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարը շատ կարևոր միտք արտահայտեց նախաձեռնության վերաբերյալ, որովհետև իր կարծիքով՝ իրենց թիմը պետք է մտածի, որ ոչ թե վերևից գաղափարները կգան, այլ այդ գաղափարները պետք է գեներացվեն և´ նախարությունում, և´ կից կառույցներում:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03