Բրազիլիայում կիրակի՝ հոկտեմբերի 7-ին անցկացված համընդհանուր ընտրությունների ընթացքում ավելի քան 180 մարդ է ձերբակալվել ընտրախախտումների համար, հաղորդում է РИА Новости-ն:
Տեղական ժամանակով ժամը 17.00-ի դրությամբ, երբ ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակված էր, արդեն իսկ ընտրական կարգի խախտման համար դատական գործ է հարուցվել 177 ընտրողի դեմ: Նույն հանցանքի համար կասկածվում է նաև 6 թեկնածու:
Նշվում է նաև, որ տեխնիկական անսարքությունների պատճառով տարբեր ընտրատեղամասերում ստիպված են եղել փոխել 1695 էլեկտրոնային քվեատուփ, ինչը կազմում է օգտագործվող էլեկտրոնային քվեատուփերի ընդհանուր քանակի 0.33%-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում համընդհանուր ընտրություններն անցկացվել են հոկտեմվերի 7-ին. երկրի բնակիչներն ընտրում էին նոր նախագահին, փոխնախագահին, Ազգային կոնգրեսի (խորհրդարան) կազմը, նահանգապետերի և փոխնահանգապետերի:
Նախագահի պաշտոնի համար 13 թեկնածու էր պայքարում, որոնցից առավել մեծ ճանաչում ունեցող հավակնորդների թվում են Սոցիալ-լիբերալ կուսակցության թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ, Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ Ֆերնանդու Ադադը, Դեմոկրատական աշխատավորական կուսակցության թեկնածու Սիրու Գոմեսը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժերալդու Ալկմինը և «կանաչների» թեկնածու Մարինա Սիլվան, որն ընտրություններին մասնակցում է երրորդ անգամ:
Եթե հոկտեմբերի 7-ի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, հոկտեմբերի 28-ին կկայանա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44