Երկուշաբթի առավոտյան Մարալիկի Հանրապետական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցիները թմբուկներով երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան. նրանք շարունակում են պահանջել քաղաքապետի հրաժարականը:
Երթի ընթացքում մասնակիցները բարձրախոսով հարցնում էին. «Ո՞վ է տերը մեր համայնքի»: Ապա իրենք էլ վանկարկում. «Մենք ենք տերը մեր համայնքի»:
Հիշեցնենք, որ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները գրեթե 10 օր փակած են պահում քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Ինքը ՝ Արտակ Գևորգյանը, Tert.am-ին հայտնել էր, որ չի պատրաստվում 15-20 հոգու պահանջով հրաժարական տալ, քանի որ ժողովրդի կողմից ստացել է ընտրություններում վստահության քվեն:
Արդեն քաղաքապետարանի մոտ ցույցի՝ եռագույններով ու Հայաստանի պետական դրոշներով փաթաթված մասնակիցները պարզեցին «ՀՀԿ հեռացիր» կարգախոսներով պաստառները, միացրեցին ՀՀ պետական օրհներգն ու շարունակեցին այդ կերպ պահանջել համայնքապետի հրաժարականը: Ինչպես նախորդ օրերին, քաղաքապետարանի դուռը այսօր ևս փակված է նստարանով ու աթոռներով:
«Բռնակալ էր, կաշառակերություն, թալանչիություն էր անում»,- ասաց մի մարալիկցի տղամարդ: Իսկ մյուսն էլ շարունակեց. «Մի փոքր վերլուծենք մեր հակառակորդի վերջին օրերի պահվածքը: Նախորդ արատավոր համակարգի ճորտերը, ստրուկները ձեռքները ծալած չէին նստելու, առավել ևս իրենք էլ գլխի չեն, իրենց հրահանգում է քաղաքական դիակ կուսակցության ղեկավար թևը, և Գևորգյան Արտակի շրջապատն անցավ գործողությունների»:
Հավաքվածները գոռում էին «ամոթ», ինչին ի պատասխան՝ մարալիկցին նշեց. «Ժողովո՛ւրդ, իրենք ամոթ չունեն: Մարդիկ խոստացան (Արտակ Գևորգյանի կողմնակիցները-խմբ ) պարալիզացնել մայրուղիներում երթևեկությունը, երկաթգիծը, որն արդեն 1991-ից չի աշխատում, թե ինչն են պարալիզացնում՝ չգիտեն, նավահանգիստը, օդանավակայանը և, երևի, Կոմերիտականների փողոցը: Երևի մետրոյով էլ գային Մարալիկ իրենց աջակցելու»:
Տղամարդը նկատեց, որ եթե հանրապետականները ճանապարհ փակեն, ապա իրենք կգնան «ճանապարհը փակել են հանրապետականի թշվառ մնացորդները» կարգախոսներով, և նրանց ճամփա փակելը կտևի 5 րոպե ու կավարտվի խայտառակությամբ:
Նա կոչ արեց մարալիկցներին ավելի ակտիվ լինել, որ «մնացորդային երևույթներին ուղարկենք» պատմության աղբամանը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44