Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց Ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 հազար դրամ: Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է տուգանքի գանձում՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, որն այս դեպքում կազմում է 3 միլիոն 538 հազար դրամ: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:
Մեկ այլ դեպքով էլ ՊԵԿ ՕՀՎ մարզային 16-րդ (Տավուշի) բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները «Դավիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում և առևտրի սրահում իրականացրել են հսկիչ գնում:
Արդյունքում՝ ընկերության աշխատակիցները 50 վրացական լարիով կատարել են բենզինի վաճառք և լիցքավորել հսկիչ գնում իրականացնող աշխատակցի ավտոմեքենան, ինչպես նաև կատարել են 110 վրացական լարիի փոխանակում ՀՀ դրամի՝ խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44