Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը իրականացնում է վերջին շտկումները: Հանձնաժողովի կատարած աշխատանքների ու գործառույթների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի աշխատանքների համակարգող Տիգրան Ավինյանի հետ:
– Պարոն Ավինյան, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ձեր համակարգմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը պատասխանատու է գագաթնաժողովի նախապատրաստական և անցկացման համար: Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:
– Նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, կարելի է՝ ասել վերջին շտրիխներն են դրվում: Վերջին 5-6 ամսվա ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք և այսօր կարելի է վստահությամբ նշել, որ մենք պատրաստ ենք այս աննախադեպ միջոցառման անցկացմանը:
– Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանձնաժողովի անդամները ու ե՞րբ են մեկնարկել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները:
– Հանձնաժողովում ներկայացված են համապատասխան գործառույթներ իրականացնող գերատեսչությունների ղեկավարները` գրեթե բոլոր նախարարությունները, իրավապահ մարմինները: Աշխատանքները մեկնարկել են մեր՝ կառավարություն ձևավորելու առաջին իսկ շաբաթից:
– Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման սկզբում ու ընթացքում ո՞ր ուղղությամբ է եղել հիմնական շեշտադրումը:
– Հիմնական շեշտադրումը եղել և մնում է միջոցառման անցկացումը ամենաբարձր մակարդակով: Նախապատրաստական աշխատանքներում հատուկ ուշադրության է արժանացել տնտեսական ֆորումը, որը մեզ համար չափազանց նշանակալի իրադարձություն է: Այն էլ ավելի նշանակալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ է ներառվում նաև տնտեսական բաղադրիչ: Մասնակցելու են գործարար շրջանակի երեք հարյուր հիսունից ավելի ներկայացուցիչ:
– 84 երկրների տարբեր պատվիրակություններ են շուտով ժամանելու Հայաստան: Նրանց անվտանգությունն ու տեղաշարժն ապահովելու համար ի՞նչ հատուկ միջոցառումներ են իրականացվելու:
– Արդեն իսկ ուժեղացված ռեժիմով են աշխատում իրավապահ մարմինները, քսանչորսժամյա հերթապահություն է իրականացվում միջոցառումների անցկացման վայրերում և հարակից տարածքներում, բուն գագաթնաժողովի օրերին հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով, ի լրումն սրան նաև տեղյակ եք, որ կա նախաձեռնություն հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխելու վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև երթևեկության կազմակերպման և այլ հարցերում իրավապահ մարմիններին առավել օպտիմալ լուծումներ տալ, իսկ մեր քաղաքացիներին զերծ պահել անհարմարություններից:
00:00
00:00
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
15:55 15.06.25
13:45 15.06.25
13:22 15.06.25
00:00 16.06.25
00:00 16.06.25
19:34 14.06.25
13:09 15.06.25
15:46 14.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03