Սոցիալական խնդիրներն այսօր էլ են գլուխ բարձրացրել, քանի դեռ այս բարիկադային վիճակից դուրս չենք եկել, սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին շատ լուրջ բարդություններ են լինելու:
Այս մասին Քննչական կոմիտեում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ձմռանն ընդառաջ չի կարող նվազել իր վարկանիշը` հաշվի առնելով այն, որ գազի գնի սակագինը չի փոխվում, սոցիալական խնդիրներն էլ խորանում են:
Վարչապետը խորհուրդ տվեց հիշել, թե մայիսին իր վարկանիշի հնարավոր անկման վերաբերյալ ինչ էին ասում վերլուծաբանները, և արդյունքում ինչ արձանագրվեց: «Փաստորեն երկու օր առաջ հարցում է եղել, և պարզվել է, որ ժողովրդի վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ Երրորդ Հանրապետության պատմության մեջ աննախադեպ բարձր է»,-շեշտեց վարչապետը:
Հարցին, թե տնտեսական ոլորտի նախարարների փոփոխությունն ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, նա պատասխանեց. «Տնտեսության վրա բարիկադային իրավիճակն է ազդում է, և մեր խնդիրն է այդ բարիկադային իրավիճակը հաղթահարել, որպեսզի գա բնականոն ժամանակաշրջան»:
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ զեկուցողները դժգոհ են Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, նա արձագանքեց, թե ինչքան շփվել է միջազգային ներկայացուցիչների հետ, առայժմ որևէ դժգոհություն չի տեսել։ «Երբ որ լսեմ, մենք բավարար փաստարկներ կունենանք այդ ամեն ինչին հակադարձելու, ես ասեմ, որ ՀՀԿ-ական պատգամավորներին ու ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանում իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել, ու սա ևս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան»-շեշտեց Ն. Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, ու նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01