«ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխության օրինագծի ընդունումը, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումը շատ զգայուն է, և այն կարող է ամեն պահի պայթել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում:
«Հոկտեմբերի 2-ի նախագիծն ինքնին, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումն այնքան զգայուն է, որ ցանկացած նման իրավիճակներում կարող է պայթել: Մյուս կողմից ակնհայտ է, որ այս նախագիծը բերվեց շատ հապճեպ, այն ոչ թափանցիկ էր թե խորհրդարանական մյուս խմբակցությունների, թե մամուլի հանդեպ: Միայն նախորդ օրը պետաիրավական հանձնաժողովում էր քննարկվել, կառավարության ներկայացուցիչը ևս չէր հասցրել դիտարկումները պատշաճ ներկայացնել»,-ասաց Կոնջորյանը:
Նրա կարծիքով՝ դա նշանակում է, որ ԱԺ-ում ստվերային իշխանություն կա: Եվ այդ ստվերային իշխանությունը բերում է ստվերային օրենքների փաթեթներ, որոնք թափանցիկ չեն հանրության համար և խորացնում են քաղաքական ճգնաժամը: Կոնջորյանի կարծիքով՝ նաև դրանից ելնելով շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ լինեն խորհրդարանական ընտրությունները:
Հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը առաջարկել էր ստորագրել հուշագիր, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15