ARM | RUS |

2018 թ-ի 9 ամիսներում քննված քրեական գործերով վերականգնվել է 1.215.883.750 ՀՀ դրամի պատճառված վնաս. Հ. Գրիգորյանի ելույթը

08.10.18 | 18:47

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ մտավ 2014 թվականի հունիսի 28-ին, և ըստ անցումային դրույթների՝ սկսեց լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։ Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն, ինչն այսօր համընկնում է կոմիտեի քառամյա տարեդարձի հետ:

Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթում՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավորի նիստում:

Ելույթից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

«2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ մտավ 2014 թվականի հունիսի 28-ին, և ըստ անցումային դրույթների՝ սկսեց լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։ Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն, ինչն այսօր համընկնում է կոմիտեի քառամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ թույլ տվեք ի սրտե շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել ներկաներին՝ հանդիսավոր նիստին պատվավոր մասնակցություն բերելու համար:

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, և այս համատեքստում Քննչական կոմիտեն ունի առաջնային դերակատարություն, քանի որ այն մեր երկրի միակ համապետական քննչական մարմինն է, որն ունի տարածքային ստորաբաժանումներ հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Բավական է ասել, որ միայն 2017 թվականի ընթացքում երկրում քննված քրեական գործերի շուրջ 90,6 %-ը քննվել է քննչական կոմիտեում:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություն ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի բոլոր ոլորտներում։

Ուզում եմ վստահեցնել, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց դերակատարության կարևորությունն ու նշանակությունը երկրում օրինականության հաստատման գործում, ունեն կամք ու վճռականություն՝ ծառայելու մեր ժողովրդին, իրավակարգին։

Նկատի ունենալով, որ մեկ օրից լրանում է նաև իմ պաշտոնավարման 100 օրը, ուստի տոնական այս օրով թույլ տվեք ներկայացնեմ նաև մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանը աջակցելու ուղղությամբ կատարված քայլերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։ Ուստի, հայցում եմ Ձեր ներողամտությունը և համբերությունը՝ ելույթիս տևողության առնչությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։

2018 թվականի ինն ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. քննիչների վարույթում քննվել է 19.520 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.104-ով կամ 26,6 %-ով: Ընդ որում՝ քննված քրեական գործերի 41%-ը քննվել է 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ բոլոր երկրներում։ Բացի այդ՝ Քննչական կոմիտեի շուրջ երեք տասնյակ քննիչ գործուղվել է քննչական այլ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, և խմբերի կազմում ներգրավվել նրանց վարույթներում գտնվող քրեական գործերի քննությանը։

Պետք է փաստեմ, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում արտադրողականության բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլ նաև աճել. ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2347-ով. 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6390 քրեական գործով, որոնցից միայն 2176-ը, այսինքն՝ 34,1 %-ն ավարտվել է երրորդ եռամսյակում: Այս վիճակագրական տվյալները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախաքննությունը՝ դրանով իսկ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին:

Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ հաշվառված չէ կասեցված քրեական գործերի քանակը։ Քրեական գործի վարույթի կասեցումը մենք չենք դիտարկում որպես քննչական աշխատանքի դրական ցուցանիշ, քանի որ դա վկայում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը չեն տվել ցանկալի արդյունքը, հանցագործությունը չի բացահայտվել, մեղադրյալի ինքնությունը չի պարզվել, չի հայտնաբերվել։ Ավելին՝ հանձնարարություն եմ տվել ուսումնասիրել նախորդ տարիներին առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը ու ժամանակակից քրեագիտական, փորձագիտական հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվացնել քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը դրանք բացահայտելու ուղղությամբ։

Նախաքննության համակողմանիության ապահովումը Քննչական կոմիտեի կարևոր մարտահրավերներից է։ Օրենսդրությունը շատ հստակ պահանջ է ամրագրել և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր գործով ապահովել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Դրա հետ մեկտեղ դեռևս պահպանված է խորհրդային ժամանակներից մնացած մտայնությունը, թե քննիչը քրեական հետապնդում իրականացնող մարմին է, մեղադրանքի կողմ։

Հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ձերբազատվելու այս մտայնությունից, որը պետք է նաև օրենսդրորեն լուծում ստանա։ Նախաքննությունը պետք է ուղղված լինի օբյեկտիվ իրականության բացահայտմանը և չպետք է կաշկանդվի մեղադրական բնույթի ապացույցներով։ Մինչդատական վարույթը Արդարադատության իրականացման կարևոր փուլերից է։ Գաղտնիք չէ, որ քրեական գործերով ապացույցները հիմնականում ձևավորվում են քննիչի կողմից, ուստի քննիչը պետք է անկաշկանդ ու անաչառ լինի քննությունն իրականացնելիս՝ պարզելու օբյեկտիվ իրականությունը։ Միայն այս դեպքում կկարողանանք ամրացնել իրավական պետության հիմքերը, որտեղ քաղաքացին իրեն օրենքով պաշտպանված կզգա, որտեղ հիրավի բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ՝ ապահովելով պատժի անխուսափելիությունը։

ՀՀ քննչական կոմիտեն վերջին հարյուր օրերին իր ակտիվ ներդրումն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Իմ կողմից հանձնարարվել է, որ կոռուպցիոն բնույթի գործերով ամփոփումներ իրականացվեն շաբաթական կտրվածքով՝ ըստ բնագավառների: Եթե համառոտ ամփոփենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության 2018 թվականի ինն ամիսների արդյունքները, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ։

Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել դպրոցների տնօրենների, բուժաշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, սոցիալական աջակցության տարածքային գործակալության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Բնապահպանության նախարարության ծառայողների, «Հայանտառ» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց, անտառապահների և այլն։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, որոնցով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես գտնվում են քննության ուշադրության կենտրոնում։

2018թ-ի 9 ամիսներում քննված քրեական գործերով վերականգնվել է 1.215.883.750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573.302.915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537.869.999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավել գումար:

Ներկայացվող ժամանակահատվածում տարբեր քրեական գործերով քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում՝ քննչական բաժիններ են ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55