Հեղինակավոր BBC հեռուստառադիոկորպորացիայի կայքն անդրադարձել է Երևանին՝ հրապարակելով «Հայաստանի հինավուրց քաղաքը փոփոխության շեմին է» վերտառությամբ հոդված, որում հեղինակ Լինդսի Գելոուեյը խոսում է հետհեղափոխական շրջանում Երևանի համար բացված հեռանկարների մասին:
Նա նշում է, որ «թավշյա հեղափոխությունը» նոր հույս է բերել Երևանին, ինչպես նաև խթանել է բիզնեսի զարգացումը:
Անդրադարձի սկզբում Գելոուեյը պատմում է ապրիլյան իշխանափոխության ու դրան հաջորդած զարգացումների մասին:
«Փոփոխությունը Երևանին աննախադեպ լավատեսություն է հաղորդել: Ձեռնարկատերերը տեսնում են այս լավատեսությունն ու կատարված փոփոխությունը դիտարկում որպես ինչ-որ նորարարություն ստեղծելու հրաշալի առիթ»,-ասել է մայրաքաղաքի բնակիչ Արամ Վարդանյանը BBC-ի թղթակցի հետ զրույցում:
Խոսելով երևանցիների մասին՝ հեղինակը նշում է, որ նրանք չափազանց շփվող են ու ջերմ, ինչպես նաև միշտ հյուրընկալ նորեկների նկատմամբ:
Երևանցիների բնութագիրն ամբողջական է դարձնում մեկ տարի առաջ Բեռլինից Երևան տեղափոխված Անի Անդրեն (նա ևս հարցազրույց է տվել հեղինակին-tert.am), որի խոսքով՝ այստեղ մարդկային շփումները հարատև են, մարդիկ հոգում են մեկը մյուսի մասին:
«Այստեղ մարդիկ անկեղծորեն ուրախանում են, երբ պատահաբար իրար հանդիպում են դրսում: Նրանք անպայման կանգնում են, զրուցում, տեղեկանում մեկը մյուսի որպիսությունից՝ ցանկանալով վստահ լինել, որ դիմացինի մոտ ամեն ինչ կարգին է»,-նշել է աղջիկը:
Այնուհետև Գելոուեյը խոսում է Երևանում նշվող տոների մասին՝ առանձնացնելով Վարդավառն ու Տեառնընդառաջը:
Հեղինակը նկատում է, որ թեև հայերը մեծ ցավ ու տառապանքներ, այդ թվում՝ նաև ցեղասպանություն տեսած ազգ են, այնուհանդերձ՝ դա չի խանգարում նրանց, հատկապես երևանցիներին, բաց լինել նոր գաղափարների, նոր մտածելակերպի ու նորարարությունների համար:
Կրկին անցում անելով հետհեղափոխական զարգացումներին՝ Գելոուեյը նշում է, որ հեղափոխությունը կարճ ժամանակահատվածում կտրուկ փոխել է քաղաքը: Տարիներ առաջ հեռացած հայերը կրկին վերադարձել են: Բացի այդ, արևելյան ու արևմտյան մշակույթների ազդեցությունը սկսում է միախառնվել՝ Երևանում ստեղծելով միջազգային ու բացառիկ մթնոլորտ: Այդ մթնոլորտի ստեղծմանը նպաստել է նաև մեծ քանակությամբ սիրիահայերի ներհոսքը:
Հեղինակը նաև գրում է, որ վերջերս Երևանը դարձել է Smart City գաղափարների հետևորդ՝ կենտրոնանալով տեխնոլոգիական ենթակառուցվածքի զարգացման վրա:
Միևնույն ժամանակ Գելոուեյը խնդրահարույց է համարում Երևանի տրանսպորտային համակարգը, ինչպես նաև կանաչ գոտիների սակավությունը:
Հեղինակն իր անդրադարձը եզրափակում է բնակիչներից մեկի խոսքով, համաձայն որի՝ հեղափոխությունից հետո Երևանում ամեն ինչ արագորեն փոխվում է:
«Կարծում եմ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ մտածել քաղաքի խնդիրների ու դրանց լուծման մասին»,-նշել է բնակիչը:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03