Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան առավել ամրապնդել հայ-ռուսական հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կապերը:
Խորհրդարանի ղեկավարին ներկայացնելով իր նոր գաղափարը` Կոնստանտին Զատուլինը նշել է, որ լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամը և տարիներ շարունակ աշխատելով հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ուղղությամբ` հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որի նպատակն է այս ասպարեզներում նոր թափ հաղորդել հայ-ռուսական կապերի ամրապնդմանը:
Նախաձեռնությունը վերաբերում է երկու երկրների պետական, գիտական, մշակութային և հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության և հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի:
Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային, աշխատանքային, տնտեսական և գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ վեհաժողովն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էր ունեցել նաև ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Օրերս աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի՝ կազմակերպչական հարցերով աշխատանքային խումբը:
Իսկ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15