Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական համաժողովի և 17-րդ գագաթաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ: Այդ համատեքստում պետքարտուղար Դիմովկսին գոհունակություն հայտնեց միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակի առնչությամբ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես բազմակողմ և երկկողմ ձևաչափերով կապերի առավել զարգացման արդյունավետ հարթակ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Զոհրաբ Մնացականյանը և Վիկտոր Դիմովսկին մտքեր փոխանակեցին կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44