Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերին Երևանում նախատեսվում է անցկացնել քրիստոնյա միասեռականների միջազգային ֆորում: Հայաստանում եկեղեցին և մի շարք ՀԿ-ներ կանխելու են այդ միջոցառումը և պահանջելու ԱԺ-ից մեզանում ևս ԼԳՏԲ-ների հակաբարոյական քարոզչությունն ու գործունեությունը կանխող օրենքներ ընդունել: Օրեր առաջ տեղի ունեցավ հանրահավաք՝ ի դեմ ԼԳԲՏ-ներին : Հանրահավաքի մասնակիցները այս հորդորով նամակ նաև հանձնեցին ՀՀ վարչապետին, սակայն դրա պատասխանը դեռևս չեն ստացել:
Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ պետք է պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Քահանան վստահ է՝ միասեռականների իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնող այս քայլը միայն առաջինն է և սրան հետևելու են էլ ավելի վտանգավոր քայլեր՝ օրինակ ինցեստի օրինականացմանը:
«Եթե մենք թույլ տանք, որ այսպիսի օրենք մտնի մեր մեջ, բնականաբար նրանք տարբեր ձևերով հանդես կգան և կմտնեն եկեղեցի, որովհետև եկեղեցին կախված է պետությունից, որքան էլ մենք ժխտենք այն»,-նշեց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Քահանայի խոսքով՝ այս ամենի արդյունքը լինելու է այն, ինչ-որ Եվրոպայում կամ Ամերիկայում է, և այս այլասերումը թափանցելու է նաև եկեղեցի. «Սա ազգի կործանում է նշանակում է»,-շեշտեց քահանան:
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» համահիմնադիր Հայկ Այվազյանն էլ շեշտեց՝ այլասերությանը դեմ է ողջ ժղովուրդը, ոչ միայն եկեղեցին:
«Տարիներ շարունակ Արևմուտքը ձգտում է, որ ՀՀ-ում ընդունվեն այլասերում տարածող օրենքներ, ընդհուպ մինչև դպրոցներ տարածվեն դրանք: Այս ԼԲԳՏ ֆոռումով Արևմուտքը ձեռնոց է նետում մեր պետությանը և ժողովրդին»,-ընդգծեց Այվազյանը:
Վերջինս վստահ է, եթե ԼԳԲՏ ֆոռումի ներկայացուցիչները տեսնեն, որ ժողովրդի մոտ դիմադրությունը հստակ չէ, կսկսեն հասարակության մեջ ավելի ակտիվ տարածել այս արատավոր երևույթը:
Բանախոսները շեշտում են՝ մի բան հաստակ է, նրանք ամեն ինչ անելու են, որ նոյեմբերին նախատեսված ԼԲԳՏ ֆոռումը չկայանա:
Նրանք կարծում են, որ պայքարը պետք է սկսվի օրինական դաշտում. «Պետք է իրավական առումով ամրագրել օրենք՝ որով կարգելվի միասեռականության քարոզը»,-ասաց Այվազյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01