Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Պատգամավորի կարծիքով՝ այս հարցում երկրորդ կարծիք չկա: «Խոսքը կարող է գնալ միայն նրա մասին, թե երբ լինեն այդ ընտրությունները, որպեսզի դրա ընթացքում հանրությունը հնարավորություն ունենա հանգիստ, իմաստավորված ընտրություն կատարել: Այս քաղաքական կատակլիզմներից հետո հանրությունը իրավունք ունի վերագնահատել քաղաքական ուժերի դերակատարումը և իր քվեարկությամբ տալ նրանց գնահատականները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է հնարավորություն ունենա քաղաքական ուժերին իր գնահատականը տալ հանգիստ պայմաններում, ոչ թե զգացմունքային ֆոնի վրա: «Ես կարծում եմ, որ ժամանակ էր պետք: Քանի որ ես տեղյակ չեմ, թե անցած մի քանի օրերին ինչ է տեղի ունեցել, խնդրում եմ՝ ինձ ժամանակ տվեք, ես կուսումնասիրեմ և իմ դիրքորոշումը ձեզ կասեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը հավելեց, որ այս օրերին գործուղման մեջ է եղել և տեղյակ չէ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Նա տեղյակ չէր, որ ՀՀԿ խմբակցության ներկա և նախկին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել, որով աջակցում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:
Խոսրով Հարությունյանը հրաժարվեց նաև մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը, որի համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի և չի աջակցի մյուս խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու հնարավոր նախաձեռնություններին:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44