Երևանում՝ Ազատության հրապարակում, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի Ավանի բացումը։ Այստեղ տաղավարներով իրենց առանձնահատկություններն էին ներկայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։
Բացման արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ողջունեց ներկաներին 2800-ամյա արևոտ քաղաքում։
«Այս ավանը յուրահատուկ մի խաչմերուկ է և հանդիպման վայր մշակույթների և քաղաքակրթությունների համար։ Սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի 2800-ամյա քաղաքին իր բնակիչների և զբոսաշրջիկների համար, բացառիկ հնարավորություն ողջ ֆրանկոֆոն աշխարհին հանդիպելու մի վայրում»,- ասաց նա։
ՖՄԿ ադմինիստրատոր Ադամ Օանն էլ իր խոսքում նշեց, որ վեց օր հնարավորություն է տրված ծանոթանալու ավանում ներկայացված տաղավարներին և բացահայտելու Հայաստանը, որն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը:
«Գագաթնաժողովի մի ամբողջ օրը նվիրված է լինելու «Ապրելով միասին» գաղափարախոսությանը, և հույս ունեմ, որ մենք դա կանենք»,- ասաց նա։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանն ու Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ հյուրերին ընդունելու համար։
«Ֆրանկոֆոնիան կարող է հպարտանալ իր ընտանիքով, որ ուժեղ է իր արժեքներով, որը մշակույթների իսկական խճանկարն է: Երևանյան գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի այս գրկաբաց ավանում իր դռներն է բացել երաժիշտների, նկարիչների, արվեստասերների և բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր տաղավարներում և նաև բեմից կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, ավանդույթները: Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ մեր բազմաթիվ հյուրերին ընդունելու համար, որոնցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան: Որքան գեղեցիկ է, որ այսօր Երևանում հավաքվել ենք և կիսում ենք մեր մշակույթը, արժեքներն ու ժառանգությունը մեր բարեկամների հետ միասին»,- ասաց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01