Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է լիտվական բիզնեսի ներգրավմամբ հայկական շուկա: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակային բարեփոխումներ, որոնք կապահովեն ներդրումների անվտանգությունը, ազատ և թափանցիկ բիզնես միջավայրը:
Լինաս Լինկևիչուսը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և կարևորել դրանց խաղաղ բնույթը, իրականացված փոփոխությունները ժողովրդավարական ճանապարհով: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կյանքի կոչվող բարեփոխումները նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական կապերին: Լիտվայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է իրականացնել փորձի փոխանակում հայ գործընկերների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի կայացման և այլ ուղղություններով:
Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և դրա լիարժեք կիրարկումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը և խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03