ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի որոշմամբ, Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 38 մլն դրամ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերումն իրականացնելու նպատակով: Գումարը կփոխանցվի Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին» և «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»:Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ հիշյալ երկու կազմակերպությունների կողմից հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների վեց գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ: Վերոնշյալ գների հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով միջազգային գնումների գործակալների կողմից ներկայացված գնային առաջարկները, որոնց վրա հաշվարկվել են նաեւ մասքավճարներ, բրոքերային (մաքսային ձեւակերպման) վճարներ, ինչպես նաեւ տեղափոխման եւ պահպանման ծախսեր: Ընդ որում, բրոքերային (մաքսային ձեւակերպման) եւ տեղափոխման վճարները սահմանվել են` ըստ առանձին մատակարարների: Մասնավորապես, քանի որ նախատեսվում է, որ յուրաքանչյուր մատակարարի կողմից իր կողմից իրականացվելիք բոլոր դեղերի մատակարարումները կիրականացվեն միանվագ կարգով, հետեւաբար բրոքերային (մաքսային ձեւակերպման) եւ տեղափոխման ծախսերը եւս կիրականացվեն մեկ անգամ: Իսկ բրոքերային (մաքսային ձեւակերպման) վճարների չափերը յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի դեպքում սահմանվել են` հիմք ընդունելով վերջիններիս կողմից վերոնշյալ ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրային գները: ՊՈԱԿ-ներին նշված գումարները տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ 2018թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի անվանացանկով նախատեսված հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի (էթամբուտոլ, իզոնիազիդ, ռիֆամպիցին) եւ ԲՆԱ-ների (ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների հավաքածուներ) գումարների նվազեցում, ինչպես նաեւ գլիմեպիրիդ-մետֆորմին, հիդրօքսիկարբամիդ, դեսմոպրեսինի ացետատ դեղերի քանակների նվազեցում, որոնք 2018թ. ընթացքում չեն գնվելու` հաշվի առնելով դեղերի մնացորդները եւ առողջապահական կազմակերպությունների կողմից տրամադրված հաշվետվությունների արդյունքում արձանագրված պահանջարկի վերագնահատման արդյունքները: Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի անընդմեջ մատակարարում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի կանխարգելումը եւ բուժումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01